«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Ստրկության մասին

Ստրկության մասին
10.11.2026 | 17:22

Էմանուիլ Կանտն ասում էր, որ չկա ավելի հուսալի ստրուկ, քան նա, որն իրեն համարում է ազատ մարդ։

Վերջին 4000 տարում փաստացի հաստատված է ստրկատիրական համակարգ, և դրա հաստատումից ի վեր այն ոչ մի տեղ չի անհետացել։

Պարզապես ստրկատիրության ձևերն են փոխվել։ Դասական պատկերացմամբ ստրուկին հարկավոր է շղթայել, պահպանել, կերակրել, երբեմն պաշտպանել, բուժել, հետևել, որ չփախչի, չապստամբի և այլն։

Իսկ հետո մտածել են, որ շղթան պետք չէ, որովհետև նա ոչ մի տեղ էլ չի փախչի։ Նրանք իրենք են կերակրում իրենց։ Հետո` նրանց պետք չէ ստիպել, որ աշխատեն, նրանք իրենք

են աշխատում` մեծ շահույթներ բերելով տերերին, հարկեր են տալիս տերերի գանձարաններին։

Ավելին, նրանք իրենց համարում են ազատ մարդ։ Ստրուկների էգոն շոյելու համար նրանց տրվել է «փակ և գաղտնի ընտրելու իրավունք»։

Նրանց համոզել են, որ իրենք են ընտրում երկրի ղեկավարներին` մեծից փոքր...

Ընտրություններից հետո նրանց կոչ են անում տոնել և ցնծալ, քանի որ իրենք ընտրել են արժանավորին, այսինքն՝ իրենց նմանին։

Նրանց համոզել են, որ երկիրը` իր հողով ու ջրով, ընդերքով, անտառով, իրենցն է, և որ դրանք պաշտպանելն ու պահպանելն իրենց սրբազան պարտականությունն է։

Ստրուկների համար ստեղծված են օրենքներ, որտեղ հիմնական դրույթներն արգելանքներն ու արգելքներն են։

Օրինակ, արգելվում է բարձր խոսել, արագ կամ դանդաղ վարել տրանսպորտը, ծխել, խմել, թքել, կանգ առնել, կայանել, փողոց անցնել, առարկել, ինչ-որ ժամկետներ խախտել, փաստաթղթեր չունենալ և այլն։

Կամ՝ ստրուկների համաձայնությունը հաշվի չառած օրենքով հաստատված անթիվ-անհամար պարտավորություններ...

Նաև, «օրենք չիմանալը չի ազատում պատասխանատվությունից»։

Ամենակարևորներից` ստրուկը կարող է տուգանվել ամեն քայլափոխի, ցանկացած իրավիճակում։

Ստրուկին կառավարելի և ենթարկված պահելու համար նրա վճարած հարկերից վարձվում են ավելի ճարպիկ ստրուկներ հենց իրենց միջից` որպես վերակացուներ, այսինքն վերահսկողներ, որպեսզի ստրուկը լավ ենթարկվի։

Ստրուկը համոզված է, որ կառավարողներն իր ծառաներն են և պաշտպանում են իր շահերը, չնայած փաստ է, որ նա շահ` որպես այդպիսին, չունի։

Ինչքան թերուս և անգրագետ լինի ստրուկը, այնքան հեշտ կլինի տերերի գործը։

Ինչքան քիչ գիտենա, քիչ սովորի, քիչ հասկանա նա, այնքան հեշտ կլինի նրան խաբելն ու շահագործելը։

Ինչքան փոքր լինի նրա եկամուտը, այնքան քիչ կմտածի ընդվզելու մասին, քանի որ զբաղված կլինի հանապազօրյա հաց վաստակելու շուրջ մտքերով։

Ինչքան ցածր լինի ստրուկի կրթական մակարդակը, այնքան հեշտ է նրան կոնֆլիկտների մեջ ներքաշելը, այնքան հեշտ է նրան կառավարելը և ուղղորդելը։

Ստրուկին համոզում են, որ ինքն ապրում է ուրախ ու երջանիկ, նա գնում է համերգների, մասնակցում տոնախմբությունների, հագնում է ամենատարօրինակ ձևերով, նախշում է մարմինը տարբեր պատկերներով...

Չէ՞ որ ազատ և անկախ մարդ է, անում է ինչ ուզում է, անում է այն ամենը, ինչը դեռևս չեն արգելել։

Նրան տվել են հատուկ կոչում՝ Քաղաքացու կոչում։ Իքս երկրի, իսկ իրականում` իքս կորպորացիայի ստրուկ։

Ստրուկը անասելի հաճույք է ստանում իր նմանների նվաստացումն ու ճնշումը տեսնելիս։ Ստրուկին հատկանշական է տեսարաններ դիտելը կամ թամաշան։

Հաճույքներից գերագույնը ստրուկը ստանում է, երբ տերեր են փոխվում։

Նա սպասում է, թե նոր տերը (տերերը) կսկսի իրեն լավ նայել, քաղցր խոսքեր կասի, գլուխը կշոյի, ապրելակերպը կբարելավի, իրեն նեղացնողներին կպատժի և կհաստատի «արդարություն»։

Ցանկացած ստրուկի բարձրագույն երազանքն է դառնալ տեր և ունենալ շատ ստրուկներ։

Ստրուկի ուրախությանը չափ չի լինում, երբ տերերը իրար մեջ բեմադրում են կռիվ, տուրուդմփոց, վիրավորում իրար, հայհոյում, բամբասում։

Այդ մասին կիսաձայն խոսելը կամ թաքուն բամբասելը ստրուկին նոր լիցք է տալիս` տերերին ավելի լավ ծառայելու և ավելի շատ շահ բերելու համար։

Դրա հետևանքը լինում է ավելի ակտիվ մասնակցությունը «ընտրություններին» և «հանրաքվեներին», որպես քաղաքացի։

Ստրուկը դարերով սպասում է փրկչի, որն այդպես էլ չի գալու։

Մարդկության ընդամենը 2 տոկոսն է, որ ազատ է զգում իրեն ստրկական կապանքներից՝ իր ուսումնառության և վերլուծական ընդունակությունների շնորհիվ. 2 տոկոսը, ո՛չ ավելին։

Սակայն այդ 2 տոկոս բնակչությունն էլ ստիպված է լինում կրել այն նվաստացուցիչ բեռը, որն իրեն է փաթաթում ստրկամիտ զանգվածը, չնայած որ, անընդհատ փորձում է բացատրել ճշմարտությունը։

Մեխակ Սայադյան

Դիտվել է՝ 195

Մեկնաբանություններ